![](/banners/BeFunky-design.jpg)
Հեղինակավոր լուսանկարչական մրցույթում փախստականների մասին լուսանկարն արժանացել է Գրան-պրիի
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/91019559_gettyimages-495339522_640x420.jpg)
Հույն լուսանկարիչ Արիս Մեսսինիսը AFP գործակալությունից ստացել է ֆրանսիական Պերպինյոնում ֆոտոլրագրության Visa Pour L’Image միջազգային հեղինակավոր փառատոնի հիմնական մրցանակը: Լուսանկարում պատկերված է հունական Լեսբոս կղզի Մերձավոր Արևելքի հազարավոր ներգաղթյալների ժամանումը: Այս մասին հայտնում է AFP-ն:
«Ես վավերագրել եմ նրանց պայքարը լավագույն կյանքի համար»,- հայտարարել է 39-ամյա լրագրողը՝ ստանալով մրցանակը:
Առավել մեծ տարածում էր ստացել Մեսսինիսը շնորհիվ լուսանկարի, որտեղ նա, մի կողմ դնելով տեսախցիկը, ծովից դուրս է բերում մի ներգաղթյալ փոքրիկ տղայի: Պահը ֆիքսել էր պատահական ականատեսը:
AFP-ի ներկայացուցիչը ստանում է մրցանակը երկրորդ տարին անընդմեջ: Փառատոնի ժյուրին առանձնահատուկ կարևորել է գործակալության լուսանկարիչների ավանդը ֆոտոլրագրության զարգացման հարցում: