Ռուսաստանի «Եդինայա Ռոսսիա» (Միասնական Ռուսաստան) կուսակցության գործող նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։
«Ես վարում եմ այդ խոսակցությունը, ինչ ձեզ հետ եմ վարում, այնպես չէ, որ ձեզ մի բան եմ ասում, Սերժ Սարգսյանին կամ Ծառուկյանին, մյուսին ուրիշ բան եմ ասում։ Օրինակ, Սերժ Սարգսյանի հետ միայն ձեր միջոցով եմ շփվում։ Ես բոլորին այդ ուղերձներն ուղարկում եմ և ասում եմ՝ ինչպես է»։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել ռուսներին «հրաժեշտ տալ պատրանքներին», թե Արևմուտքի պատժամիջոցները Մոսկվայի դեմ շուտով չեղարկվելու են, հայտնում է gazeta-ն:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Սոֆիո Կիլաձեն հայտարարել է, որ Սահմանադրական հանձնաժողովը դեռևս ոչ մի հարցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի տեղափոխելու վերաբերյալ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զուգահեռներ է տեսնում Եվրոպայում պոպուլիստական շարժումների ներկայիս դիրքերի ամրապնդման ու անցած դարի 30-ականների սկզբին Վեյմարյան հանրապետության պատմական իրադարձությունների միջև, որտեղ տնտեսական ճգնաժամի ֆոնին ուժեղացել էին ուլտրաաջ կուսակցությունների դիրքերը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը վերջ դրեց անցած դարի աշխարհակարգին:
Ժողովրդի կողմից ապստամբության իրավունքի իրացումը, անկախ դրա արդյունքներից, մարտահրավեր է ցանկացած պետության սահմանադրական կարգին, այդ թվում՝ քաղաքական համակարգի և քաղաքական ռեժիմի լեգիտիմությանը: Ժողովրդական ապստամբությունն այն հայելին է, որն արտացոլում է պետության ողջ կառուցակարգի, պետական կառավարման սահմանադրական համակարգի խաթարվածությունը, հասարակություն-պետություն կապի խզվածությունը:
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 39 թռիչք, ևս 24-ը հետաձգվել է, հայտնում է RIA Novosti գործակալությունը:
Կոլումբիա շրջանի դաշնային դատախազի գրասենյակում նշել են, որ նման մեղադրանքները համապատասխանում են ծանր հանցագործությունների կարգավիճակին, որոնց սպառնում է մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում ու մինչև 250 հազար դոլարի տուգանք:
ԱՄՆ-ում ավելի քան 1 մլն մարդ է բողոքի ցույցի դուրս եկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների հրապարակած պաշտոնական թվերը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կհանդիպի հաջորդ շաբաթ, հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տանն իր աղբյուրին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանիա Թրամփը, իր առաջին գրառումն է կատարել Twitter-ում՝ որպես ԱՄՆ առաջին տիկին:
Պոզնանի տակտիկական նշանակության «Կշեսինա» ավիաբազա են ժամանել ամերիկյան բարձրկետայնության Jassm Extended Range «երկինք-երկիր» դասի թևավոր հրթիռների առաջին միավորները:
Իրաքի հյուսիսկենտրոնական մասում հայտնաբերվել է ԴԱԻՇ-ի զոհերի զանգվածային գերեզմանոց, հայտնում է գերմանական dpa գործակալությունը՝ վկայակոչելով իրաքյան հատուկ ծառայությունների ներկայացուցչին:
Հաղորդվում է ավելի քան 100 տուժածի մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Լենգլիում գտնվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն (ԿՀՎ), հայտնում է Reuters-ը:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հակամարտության հարցով հանդիպմանը կմասնակցի 7 կողմ՝ 5 երկիր և ՄԱԿ-ի ներկայացուցիչը, հայտնել են Ղազախստանի ԱԳՆ-ից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը քննադատել են ԶԼՄ-ներին երդմնակալության արարողության լուսաբանման համար, հայտնում է AFP գործակալությունը:
Վաշինգտոնում հարյուր հազարավոր կանայք են դուրս եկել «Կանանց երթի», որը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը կազմակերպված բողոքի միջազգային ակցիայի բարձրակետը:
Abeking & Rasmussen գերմանական նավաշինարանը ջրարկել է 98-մետրանոց Aviva գերզբոսանավը, որը կառուցվել է բրիտանացի միլիարդատեր Ջո Լյուիսի պատվերով:
Ամերիկացի թոփ-մենեջերների աշխատավարձերը միջին հաշվով 130 անգամ գերազանցում են շարքային աշխատակիցների վաստակած գումարները:
Հավայան կղզիներում դեպի Մարս թռիչքի պայմանների նմանակման նոր գիտափորձ է սկսվել:
«Համախմբում» կուսակցության անդամ, «Արաբո» ջակատի հրամանատար Մանվել Եղիազարյանը պատրաստվում է իր ձայնը տալ «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ելքի» համաժողովին մասնակցող Մ.Եղիազարյանը։
Ըստ էության, ապրիլյան պատերազմը ևս մեկ պատճառ դարձավ, որպեսզի հակամարտող կողմերն էլ ավելի ինտենսիվորեն սկսեն սպառազինվել, և այդ գործընթացն այսօր իր ամենաակտիվ փուլում է։
«Ադրբեջանի «սև ցուցակում» 168 լրագրող կա, ինչն արդեն իսկ ցույց է տալիս, որ քրեական հետապնդումը չունի այն նպատակը, որի համար այն սահմանված է, այսինքն՝ հանցավորության դեմ պայքարը: Ադրբեջանի կողմից փորձ է արվում կիրառել Թուրքիայի 301 հոդվածի պրակտիկան, իսկ մարդու միջազգային իրավունքները մերժում են այդ գաղափարը»:
«Թե ինչ կասի Ծառուկյանը` դեռ չգիտենք, որովհետև կոնկրետ հարցադրում նրանց կողմից առայժմ չի եղել։ Ժամանակը շատ չէ, շուտով հստակեցում կմտցվի այդ առումով, թե ինչ են հայտարարում։ Իսկ թե որքանով կյանքի կկոչվեն հայտարարված խնդիրները, դա էլ ժամանակը ցույց կտա»:
«Մենք վարչապետի հետ ավագանու հարցը չենք քննարկ ել, որովհետև քննարկել ենք ավելի կարևոր հարցեր՝ կապված քաղաքի ապագայի, քաղաքի զարգացման հեռանկարների, Վանաձոր քաղաքում ներդրումային մեծ ծրագրերի հետ, որը կարծում եմ շատ ավելի առարկայական է»,-ասել է նա` հավելելով, որ հարցը չի վերաբերվում միայն 5 տարի պաշտոնավարող քաղաքապետին, այլ վերաբերվում է ամբողջ Վանաձոր քաղաքի ապագային:
«Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները հունվարի 27-ին մեկնում են ԱՄՆ։ 168.am-ի հետ զրույցում դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց նպատակն է՝ ԱՄՆ-ում հանդիպել Հայաստանի քաղաքացիներին և սփյուռքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը մտերիմ է Լապշինի հետ, ասաց, որ բանտում Լապշինի նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ ստիպելով նրան ներողություն խնդրել Ադրբեջանից, որպեսզի արտահանձնումից հետո տեղափոխվի Իսրայել, սակայն Լապշինը չի վստահում Ադրբեջանին և մերժում է»,- ընդգծեց Հանրային խորհրդի ներկայացուցիչը: