Բաժիններ՝

«Թրամփի ընտրությամբ XX դարի աշխարհը մնաց անցյալում». Շտայնմայեր

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը վերջ դրեց անցած դարի աշխարհակարգին: Այս մասին նա գրել է գերմանական Bild am Sonntag պարբերականի համար գրված հոդվածում:

«Դոնալդ Թրամփի ընտրությամբ վերջնականապես ավարտվեց XX դարի նախկին աշխարհը»,- գրել է Շտայնմայերը:

Նրա կարծիքով՝ համաշխարհային քաղաքականության մեջ ներկայիս անորոշության շրջանում «հատկապես շատ բան է դրված խաղաքարտին»:

«Թե ինչ պատկերացումներ աշխարհակարգի մասին կհաստատվեն XXI դարում, թե ինչ տեսք կունենա վաղվա օրվա աշխարհը, դեռ կանխորոշված չէ, դա բաց է մնում»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս