Բաժիններ՝

Լեհաստան են ժամանել առաջին ամերիկյան հրթիռները

Պոզնանի տակտիկական նշանակության «Կշեսինա» ավիաբազա են ժամանել ամերիկյան բարձրկետայնության Jassm Extended Range «երկինք-երկիր» դասի թևավոր հրթիռների առաջին միավորները: Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Բարտոշ Կովնացկին, հայտնում է Լեհական ռադիոն:

Երկրի ազգային պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել ժամանակակից ամերիկյան JASSM ու JASSM-ER դասի հրթիռների գնման վերաբերյալ, որոնք կարող են օգնել իրականացնել մանևրներ մինչև 1000 կմ տարածության վրա և խոցել երկրի վրա թիրախները:

Հրթիռներով կհագեցվեն F-16 դասի կործանիչները, որոնք կգտնվեն Պոզնանի բազաներում և Լոձի քաղաքից ոչ հեռու գտնվող Լասկե քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031