Բաժիններ՝

«Հիշեցնում է Հիտլերին». Հռոմի պապը՝ ԵՄ-ում ամբոխավարության մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զուգահեռներ է տեսնում Եվրոպայում պոպուլիստական շարժումների ներկայիս դիրքերի ամրապնդման ու անցած դարի 30-ականների սկզբին Վեյմարյան հանրապետության պատմական իրադարձությունների միջև, որտեղ տնտեսական ճգնաժամի ֆոնին ուժեղացել էին ուլտրաաջ կուսակցությունների դիրքերը:

Այս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հայտարարել է իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում:

«Հիտլերը չէր գրավել իշխանությունը, նա ընտրվել էր ժողովրդի կողմից ու իր ժողովրդին հասցրեց մեծ վնաս: Ճգնաժամերի ժամանակ մենք կորցնում են առողջ դատելու կարողությունը»,- նախազգուշացրել է Հռոմի պապը:

Ըստ նրա՝ 1933թ. Գերմանիայում «տիպիկ էր»: Երկիրը մշտական ճգնաժամի մեջ էր ու որոնում էր իր նույնականությունը:

«Եվ այդ ժամանակ եկավ այդ խարիզմատիկ առաջնորդն ու խոստացավ տալ այդ նույնականացումը, սակայն գերմանացիներին տվեց խաթարված նույնականացում, և մենք գիտենք, թե ինչ տեղի ունեցավ հետո»,- հայտարարել է Ֆրանցիսկոսը:

Նրա խոսքով՝ մարդիկ «պատերի ու փշալարերի օգնությամբ փորձում են պաշտպանվել» նրանցից, որոնք, ինչպես նրանց է թվում, սպառնում են «խլել այդ նույնականացումը»: Դա չի նշանակում, թե ազգային սահմանները անհրաժեշտ չէ պաշտպանել, կարծում է Հռոմի պապը:

Նա նաև կոչ է արել Եվրոպային ավելի շատ բան անել փախստականների ինտեգրման համար, հակառակ դեպքում Եվրոպական միությանը կարող է սպառնալ նոր գետտոների առաջացումը, ինչպիսին է Բրյուսելի Մոլենբեկ կոմունան, որտեղ բնակվում են գերազանցապես աֆրիկյան երկրներից ժամանածներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս