![](/banners/BeFunky-design.jpg)
«Ելքն» աջակցություն է ակնկալում ամերիկահայությունից
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/Aram-Edmon-Sasun.jpg)
«Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները հունվարի 27-ին մեկնում են ԱՄՆ։ 168.am-ի հետ զրույցում դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց նպատակն է՝ ԱՄՆ-ում հանդիպել Հայաստանի քաղաքացիներին և սփյուռքին։
«Հանդիպելու ենք, զրուցենք ծրագրերի մասին, և նաև նրանց մասնակցությունն ու աջակցությունն ենք ակնկալում, որովհետև հարյուրավոր մարդիկ են կապվում, ասում, որ ընտրություններին գալու են Հայաստան, չի բացառվում, որ դիտորդներ գան։ Կլինեն լայն հանդիպումներ տարբեր ֆորմատներով»,- ասաց Է.Մարուքյանը։
Կարևորելով ամերիկահայության դերն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ Մարուքյանը հավելեց, որ կարևոր է նաև մնացած սփյուռքի դերը, և այլ վայրերում էլ են լինելու հանդիպումներ։