Թրամփը դիմել է ԿՀՎ-ին՝ կոչ անելով ջախջախել ԴԱԻՇ-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Լենգլիում գտնվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն (ԿՀՎ), հայտնում է Reuters-ը:
Նա ԿՀՎ-ի աշխատակիցներին բնութագրել է որպես «իսկապես արժեքավոր ու զարմանալի մասնագետներ»: Որպես առաջնայնություն ԿՀՎ-ի համար նա անվանել է պայքարը ԴԱԻՇ-ի դեմ:
«Անհրաժեշտ է ազատվել ԴԱԻՇ-ից, այլ ընտրություն մենք չունենք: Արմատական իսլամիստական ահաբեկչությունը պետք է ջնջվի երկրի երեսից»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի օգտագործել իսկական հնարավորությունները ահաբեկչության դեմ պայքարում:
Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի առաջացման հարցում մեղավոր է Հիլարի Քլինթոնը: