Մամիկոն Ասլանյանը Կարեն Կարապետյանի հետ չի քննարկել Վանաձորի ավագանին լուծարելու ընդդիմադիրների դիմումը

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը վարչապետ  Կարեն Կարապետյանի հետ չի քննարկել ավագանին լուծարելու  ընդդիմադիրների դիմումը: Այս մասին պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: «Մենք վարչապետի հետ ավագանու հարցը չենք քննարկ ել, որովհետև քննարկել ենք ավելի կարևոր հարցեր՝ կապված քաղաքի ապագայի, քաղաքի զարգացման հեռանկարների, Վանաձոր քաղաքում ներդրումային մեծ ծրագրերի հետ, որը կարծում եմ շատ ավելի առարկայական է»,-ասել է նա` հավելելով, որ հարցը  չի վերաբերվում միայն 5 տարի պաշտոնավարող քաղաքապետին, այլ վերաբերվում է ամբողջ Վանաձոր քաղաքի ապագային:

«Վարչապետն իրավաբան չէ: Հարցը գտնվում է իրավաբանների տիրույթում, նրանք  կարձագանքեն: Ավագանու մեր այն սիրելի գործընկերները, ովքեր քարոզարշավի ընթացքում ասում էին, որ ցանկացած պարագայում իրենք Վանաձորի ու վանաձորցու կողքին են, որոնք հայտարարեցին, որ անկախ ընտրությունների արդյունքից, իրենք պատրաստ են կանգնելու Վանաձորի կողքին, այժմ զբաղված են  բոյկոտով»,- ասել է Ասլանյանը`  հույս հայտնելով, որ այդ մարդկանց մոտ կարթնանա Վանաձորի հանդեպ տածած սերը, իրենք կհայտնվեն դ ահլիճում եւ կշարունակեն աշխատանքները Վանաձոր քաղաքի զարգացման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս