Թրամփի դեմ ակցիաների ժամանակ ձերբակալվածներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ Վաշինգտոնում ցույցերի ժամանակ ձերբակալվածներին ներկայացվել են զանգվածային անկարգությունների հոդվածով մեղադրանքներ, գրում է AP-ը:
Կոլումբիա շրջանի դաշնային դատախազի գրասենյակում նշել են, որ նման մեղադրանքները համապատասխանում են ծանր հանցագործությունների կարգավիճակին, որոնց սպառնում է մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում ու մինչև 250 հազար դոլարի տուգանք:
Նաև հաղորդվում է, որ ներկայումս ձերբակալվածներին գրավի դիմաց ազատ են արձակում, իսկ դատական նիստերը հրավիրվելու են փետրվարին:
Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության օրը Վաշինգտոնում բախումներ էին տեղի ունեցել նրա հակառակորդների ու ոստիկանության միջև: Կալանավորվել էր ավելի քան 200 մարդ: 6 իրավապահ վնասվածքներ էր ստացել: