Պուտինը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Թրամփի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդների հանդիպման կազմակերպումը ոչ թե շաբաթներ, այլ ամիսներ կտևի։

«Եկեք լավատես լինենք ու հուսանք, որ այդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա ամիսների ընթացքում»,- նշել է Պեսկովը:

Նախագահի խոսնակը շեշտել է, որ առայժմ հավանական հանդիպման տեղի ու ժամանակացույցի մասին որևէ հստակություն գոյություն չունի: Միաժամանակ Պեսկովը չի բացառել, որ այդ հարցը կարող է քննարկվել Թրամփի և Պուտինի միջև մոտ ժամանակներս նախատեսվող հեռախոսազրույցի ընթացքում:

Հունվարին լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում էին մոտ ապագայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպ ման վերաբերյալ պայմանավորվածության մասին, սակայն թե՛ Սպիտակ տնից և թե՛ Կրեմլից նման լուրերը հերքվել են:

Տեսանյութեր

Լրահոս