Բաժիններ՝

Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ մտածում է խորհրդարանը Թբիլիսի տեղափոխելու մասին

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Սոֆիո Կիլաձեն հայտարարել է, որ Սահմանադրական հանձնաժողովը դեռևս ոչ մի հարցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես բացատրել է Կիլաձեն, այդ փուլում հանձնաժողովի անդամները աշխատանքային ռեժիմի մեջ են ու կոնսենսունս է ձեռք բերվել միայն որոշ հարցերի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ վերջնական որոշում կկայացվի ավարտուն նախագծի վերաբերյալ, որը կներկայացնի խորհրդարանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությանը դեռևս ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հաշվարկի, թե որ մոդելն է լավը՝ թողնե՞լ խորհրդարանը Քութայիսում, թե՞ այն տեղափոխի Թբիլիսի:

«Գուցե Թբիլիսիում, իսկ գուցե՝ Քութայիսում: Ես սկզբունքային տարբերություն չեմ տեսնում ինչ-որ մոդելում: Մեզ ժամանակ է անհրաժեշտ, փաստարկներ ունեն երկու տարբերակներն էլ»,- հայտարարել է Կիլաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031