Թերեզա Մեյը հաջորդ շաբաթ կհանդիպի Թրամփի հետ. ԶԼՄ-ներ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կհանդիպի հաջորդ շաբաթ, հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տանն իր աղբյուրին:
Հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում: Մեյը կդառնա օտարերկրյա պետության առաջին ղեկավարը, որի հետ Թրամփը կհանդիպի երդմնակալության արարողությունից հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը գարնանը կայցելի ԱՄՆ՝ Թրամփի հետ հանդիպելու նպատակով: