Բաժիններ՝

Թրամփի դեմ բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 1 մլն մարդ. CNN

ԱՄՆ-ում ավելի քան 1 մլն մարդ է բողոքի ցույցի դուրս եկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների հրապարակած պաշտոնական թվերը:

Ընդ որում՝ հաշվարկված արդյունքներում չեն ընդգրկվել Վաշինգտոնի փողոցներ դուրս եկած երթի ցուցարարները, որոնց մասնակցել է նվազագույնը 697 հազար մարդ:

CNN-ի տվյալներով՝ զանգվածային ցույցեր անցկացվել են Սիեթլում, Չիկագոյում, Լոս Անջելեսում: Այդ քաղաքների փողոցներ, ըստ ոստիկանության տվյալների, դուրս է եկել նվազագույնը 100 հազար մարդ, թեև որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, թե այդ թվերը զգալի ավելի շատ են եղել:

Այսպես, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Լոս Անջելեսում ու Նյու Յորքում փողոց է դուրս եկել նվազագույնը կես միլիոն մարդ, որոնք դժգոհ են ԱՄՆ նոր նախագահից:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Թրամփի երդմնակալության օրը կալանավորվել է ավելի քան 200 մարդ, 6 իրավապահ վիրավորվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս