
Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել պատժամիջոցների չեղարկման պատրանքներից

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել ռուսներին «հրաժեշտ տալ պատրանքներին», թե Արևմուտքի պատժամիջոցները Մոսկվայի դեմ շուտով չեղարկվելու են, հայտնում է gazeta-ն:
«Ժամանակն է հրաժեշտ տալ պատրանքներին, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվելու են: Հարկավոր չէ հաշվի առնել ինչ-որ օտարերկրյա նոր առաջնորդների գալուստը»,- հայտարարել է Մեդվեդևը՝ ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում:
Մեդվեդևը նաև խորհուրդ է տվել ՌԴ ագրարարներին օգտագործել իրենց համար ստեղծված հաջող տնտեսական վիճակը՝ կապված պատժամիջոցների հետ:
«Ագրարարները, որոնց համար ստեղծվել է նման հաջող իրավիճակ, պետք է այն ակտիվորեն դա օգտագործեն: Մենք կաջակցենք նրանց դրանում, քանի որ ցանկացած իրավիճակում մենք ինքներս մեզ պետք է կերակրենք»,- ասել է նա: