ՏԻՄ ընտրություններ են սկսվել Շիրակի մարզի 74 համայնքներում

Շիրակի մարզի մի շարք համայնքներում հոկտեմբերի 2-­ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Մարզի 79 համայնքից միայն 5­ում՝ Նահապետավանում, Անուշավանում, Քարաբերդում, Արևիկում և Բասենում ընտրություններ չեն անցկացվի, իսկ մյուս 74-­ում նտրություններ են: Ի դեպ, համայնքների խոշորացման ծրագրի շրջանակում է, որ նախկին 119 համայնքի փոխարեն այսօր Շիրակում 79 համայնք է, այլապես ընտրություններ անցկացվող համայնքերի թիվն ավելի մեծ կլիներ: Գյուղական համայնքներից առավել ակտիվ ընտրապայքար սպասվում է հենց այս՝ խոշորացված համայնքներում:

Մարզի քաղաքային համայնքներում ևս ընտրություններ են: Մարալիկում ընտրելու են միայն ավագանի, իսկ Արթիկում և՛ ավագանու անդամների, և՛ քաղաքապետի: Արթիկում ընտրությունները կանոնակարգելու է թիվ 36 ԸԸՀ­-ն. կգործի 9 տեղամաս:

Գյումրիում հոկտեմբրեի 2­ին առաջին անգամ ըստ նոր Ընտրական օրենսգրքի տեղի կունենան ընտրություններ՝ համամասնական կարգով. ընտրվելու է քաղաքական ուժը: Քաղաքապետի աթոռը կվստահվի առավելագույն ձայներ հավաքած կուսակցությանը կամ դաշինքին:

Գյումրիում ընտրական պայքարի մեջ են 11 քաղաքական ուժեր՝ 1 դաշինք և 10 կուսակցություն: Գյումրիում գործում է 82 ընտրատեղամաս: Նախնական տվյալներով՝ մարզկենտրոնն ունի 125 հազար 984 ընտրող:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31