Ադրբեջանի ԱԳՆ-ն զգալիորեն չի ընդլայնի «սև ցուցակը»` կապված ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի անցկացման ժամանակ այնտեղ ժամանած 104 դիտորդների հետ, քանի որ նրանց մեծ մասը արդեն «նոն-գրատա» անձ է։
Գործարար պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Կարեն Շահմուրադյանը մինչ ՀՅԴ-ի ցուցակի հրապարակելը, «Իրավունք»-ին ասել էր, որ չի ցանկանում օրենսդիր գործունեությամբ զբաղվել, քանի որ «գործերը շատացել են, եղբայրը չի կարողանա հասցնել ամեն ինչ»։ ՀՅԴ-ի ցուցակը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ ցուցակի վերջին համարը Շահմուրադյանն է։
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի վերջին դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է կողմերի միջև բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման նպատակով։
ԱՄՆ-ը ցանկանում է գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր ելույթի ժամանակ։
Ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ:
«Պարոն Աշոտ Աղաբաբյանի հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք, մշտապես էլ իրար հետ կապ ունեցել ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։
Նորություն չէ, որ ադրբեջանցի զինվորները մի վատ սովորություն ունեն՝ թողնել սպանված զինակիցներին հենց պատերազմի դաշտում:
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով ՀՀԿ ընտրացուցակի մասին, որի առաջատար համարները զբաղեցնողները ռեյտինգային ընտրակարգով չեն առաջադրվել, ասել է. «Ռեյտինգայինով առաջադրվում են այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ պատկերացնում են, որ հանրության մեջ իրենց Էլեկտորատը կունենան»։
Ադրբեջանական գյուղերը, որոնք սահմանակից են Մարտակերտի շրջանին, գրեթե ամբողջովին դատարկվել են: Բնակիչները զանգվածաբար լքում են սահմանային բնակավայրերը:
Իմ բոլոր հայ բարեկամներին ուզում եմ կոչ անել, որ այս ընտրություններում ապահովված կլինի նրանց քվեների գաղտնիությունը, նրանք կարող են ընտրել ում ցանկանում են՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին կամ որևէ այլ ընդդիմադիր ուժի:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել 7 տոկոսի շեմը եւ չեն հայտնվելու ԱԺ-ում։ Հիասթափությունն այն աստիճան է, որ այդ դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության ԱԺ պատգամավորներից եւ ոչ ոք ԱԺ քառօրյային ամբիոնից ելույթ չի ունենում։
Գյումրիում տեղակայված հակատանկային զորամասի ամբողջ անձնակազմին, ծառայողներին հրահանգված է քվեարկել Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մարտուն Գրիգորյանի օգտին, թեև ռեյտինգայինով ՀՀԿ-ն այլ թեկնածուներ ևս ունի։
ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մեղմ ասած, զավեշտալի վիճակում է հայտնվել: Նախորդ շաբաթ Մասիսում ծեծկռտուք էր տեղի ունեցել իր եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջեւ:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սասուն Խաչատրյանի, գործերն այնքան էլ լավ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ Սասուն Խաչատրյանի՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո ինչ‐ինչ խնդիրներ են առաջացել:
Փետրվարի 28-ին Միփանը, պատասխան չստանալով կառավարությունից, հայտարարել է շրջապատման պլան նախապատրաստելու մասին, գրել է թերթը: Քրաալների ակումբի նախագահի խոսքով՝ Թաիլանդի բոլոր ծայրերից փղերը կսկսեն հավաքվել մարտի առաջին օրերին Այութհայայում, որը գտնվում է Բանգկոկից 60 կիլոմետր հեռավորության վրա: Մարտի 12-ին փղերը շարասյունով կուղևորվեն դեպի Բանգկոկ, իսկ մարտի 13-ին կշրջապատեն Կառավարական տան տարածքը:
Միացյալ Նահանգների SpaceX տիեզերական ընկերությունը հայտարարել է 2018 թվականին երկու զբոսաշրջիկների Լուսնի շուրջը թռիչքի ուղարկելու մտադրության մասին:
Ռուսաստանը պետք է պատրաստվի նրան, որ անորոշ ժամանակ ապրի պատժամիջոցների պայմաններում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի կողմից անցկացվող ամենամյա երեկոյին ներկա չլինելու որոշումը պարզաբանել է նրանով, որ լրագրողների ճնշող մեծամասնությունն անհավաստի տեղեկատվություն է հրապարակում իր մասին:
168.am-ը հերթով կներկայացնի բոլոր ընտրատարածքներում առաջադրված թեկնածուների ամբողջական ցանկերը՝ ըստ կուսակցությունների։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթի ընթացքում ոստիկանը պատահմամբ կիրառել է իր հրազենը, ինչի արդյունքում երկու հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել:
«Զարմանալի է: Այստեղ են ներկա լրագրողներ, աստղեր, կան տեսախցիկներ, իսկ Թրամփը հրաժարվել է մասնակցելուց: Այս երեկոն վայել չէ՞ Դոնալդին: Ի՞նչ է նա անում այստեղ գալու փոխարեն»,- հումորով ակնարկել է նախագահ Օբաման:
«ՌԴ-ն ունի բոլոր լծակները կոնֆլիկտը սառեցնելու համար. Ադրբեջանին ուղղված խիստ քննադատություն, ռազմական կապերի սառեցում, տնտեսական միջոցներ, բոլորն էլ շատ արդյունավետ կարող են լինել»:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում մարտին կայանալիք հանդիպմանը քննարկելու են Անկարայի կողմից С-400 և այլ պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը:
ԱՄՆ-ի նախագահի և Կոնգրեսի նկատմամբ վստահության մակարդակը նույնն է՝ 53 տոկոս: Հարցման մասնակիցների կեսից փոքր-ինչ ավելին՝ 51 տոկոսը, վստահում է խոշոր կորպորացիաներին, ընդ որում՝ նրանց միայն 9 տոկոսը վերջիններիս նկատմամբ բարձր աստիճանի վստահություն ունի:
«Իրականում Սումգայիթը եղել է զգուշացում ոչ միայն՝ Սումգայիթի ժողովրդի համար, այլև՝ ամբողջ հայության համար, որոնք, իրենց իսկ պատմական հողերի վրա ապրելով, ոչ իրենց կամքով ժամանակին միացված են եղել Ադրբեջանին: Սովետի ժամանակ Սումգայիթի ջարդերը կոչում էին խուլիգանություն, ու հենց Սովետական Միության պատճառով է, որ մինչև հիմա չի գտել համապատասխան բնորոշումը: Ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Մոսկվայում չէին պատկերացնում, որ այս ցեղասպանական գործողություններն ամենևին էլ պատահականություն չէին, աննախադեպ չէին, այլ իրականում սկիզբ էին դնում մի ամբողջական գործընթացի, որը պետք է կոչվեր սովորական ցեղասպանություն»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
«Ես չեմ կարծում, որ ռուսները կհակադրվեն այս համաձայնագրին, քանի որ նոր համաձայնագիրը բավականին տարբերվում է 2013թ. առաջարկվող փաստաթղթից։ Իհարկե, կան բավականին շատ ընդհանուր բաղադրիչներ, բայց հիմնարար կերպով դրանք երկու տարբեր փաստաթղթեր են»։
Փետրվարի 28-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
«Հայաստանը կարող է իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որոնք ենթադրվում են այս համաձայնագրով։ Եվրոպացիներն ակնկալում են, որ Հայաստանը կստորագրի և առաջ կընթանա, նույն այդ դրական մոտեցումը և կեցվածքը կա, քաղաքական կամքը ևս. հուսանք, կա, որ առաջ գնան այս նոր համաձայնագրով»։
«Իհարկե, եթե Մոսկվան զայրանա, կփոխի իր դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում,- ասում է փորձագետը, շարունակելով,- Այսօր Մոսկվան փորձում է պահպանել ստատուս քվոն Ղարաբաղի հարցում, ինչը ձեռնտու է Հայաստանին։ Բայց, եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունն ու հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը՝ որդեգրելով ավելի ադրբեջանամետ դիրքորոշում»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե ԱՄՆ Կոնգրեսում նախապատրաստում են Ռուսաստանի տնտեսական բլոկադան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։