Մարտուն Գրիգորյանը դիմել է Աշոտ Աղաբաբյանի օգնությանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը երկար բացակայությունից հետո երեկ Ազգային ժողով էր եկել և մասնակցում էր Վերահսկիչ պալատի նախագահի ընտրություններին։ Տևական ժամանակ Աղաբաբյանի աշխատասենյակում էր նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, որը պատգամավորի թեկնածու է առաջադրվել Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով։

«Պարոն Աշոտ Աղաբաբյանի հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք, մշտապես էլ իրար հետ կապ ունեցել ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։

Ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն Աշոտ Աղաբաբյանին չառաջադրեց, վերջինս էլ մինչ այդ նեղացել էր իշխանություններից իր բիզնեսի նկատմամբ կիրառած հարկային քաղաքականության պատճառով, քննադատում էր նրանց և իր դժգոհությունն արտահայտում էր նիստերին չմասնակցելով։ Արդյո՞ք Մարտուն Գրիգորյանը հիմա Աշոտ Աղաբաբյանին խնդրում է ընտրությունների ժամանակ օգնել իրեն։

ՉԷ՞ որ նա նախկինում ընտրվել է Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանն ընդգրկող թիվ 33 մեծամասնական ընտրատարածքից։ «Աշոտ Աղաբաբյանի ընտրատարածքում, թիմում ընդհանուր շատ ընկերներ ունենք, այնպես որ այդտեղ խնդիր չկա»,- չհերքեց Մարտուն Գրիգորյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս