
«ԱՄՆ Կոնգրեսը պատրաստում է տնտեսական բլոկադա». Մոսկվա

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե ԱՄՆ Կոնգրեսում նախապատրաստում են Ռուսաստանի տնտեսական բլոկադան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Այս տարվա հունվարին նրանք օրինագիծ են մտցրել, որը նախատեսում է պատժամիջոցների կոդավորում, որոնք սահմանվել էին Օբամայի հրամաններով, որպեսզի Թրամփը չկարողանա դրանք չեղարկել իր կամքով»,- ասել է նա։
Ռյաբկովի խոսքով՝ կոնգրեսականները ցանկանում են հասնել Ռուսաստանի տնտեսական բլոկադային։
«Ավելին, առաջարկվում է ընդլայնել ու խստացնել դրանք, անգամ փորձել շանտաժով ստիպել դրանց հետևել երրորդ երկրներին, այսինքն՝ կազմակերպել Ռուսաստանի տնտեսական բլոկադայի պես մի բան»,- ասել է Ռյաբկովը։
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են օրինագիծ, որը նախատեսում է օրենսդրական մարմնի համաձայնությունը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման համար։