Սուրիկ Խաչատրյանի եղբորը պաշտոնա՞նկ կանեն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սասուն Խաչատրյանի, գործերն այնքան էլ լավ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ Սասուն Խաչատրյանի՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո ինչ‐ինչ խնդիրներ են առաջացել:

Բանն այն է, որ նրա կարգավիճակը փոխվել է: Սասուն Խաչատրյանը տնօրենից դարձել է տնօրենի ժամանակավոր պատոնակատար: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարությունն այժմ մրցույթ է հայտարարել «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնի համար:

2017 թվականի հունվարի 10‐ին գրել էինք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երեւանի ՋԷԿ‐ի տնօրեն: Մեր այս տեղեկությունը հաստատել էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս