Բաժիններ՝

Թաիլանդի Կառավարական տունը պաշարելու են հարյուր փղերով

Բանգկոկում Կառավարական տան պաշարումը հարյուր փղերով պլանավորված է մարտի 13-ին: Այդ մասին հայտնել է Bangkok Post թերթի ինտերնետ-տարբերակը: Բողոքը շենքերի այն համալիրի «փղային» շրջապատման ձևով, որտեղ աշխատում է Թաիլանդի նախարարների կաբինետը, պատրաստում են «փղերի ճամբարների» կամ «քրաալների» տերերը, որոնցում փղեր են բուծում և վարժեցնում զբոսաշրջության և կինոինդուստրիայի կարիքների համար:

Փղերի քրաալների նոր կազմակերպված համազգային ակումբի նախագահ, Թաիլանդի հնադարյան մայրաքաղաք Այութհայայում քրաալի սեփականատեր Լայթոնգրիեն Միփանը փետրվարի 27-ին իր կողմնակիցներին կոչ է արել մոտ ժամանակներս Կառավարական տան շրջապատում կազմակերպել 100 փղերի մասնակցությամբ՝ ի նշան բողոքի մի քանի քրաալներում փղերի ԴՆԹ-ի ստուգման ադյունքների դեմ, որը ցույց էր տվել, թե դրանցում կենդանիների մի մասը չի ծնվել ընտելացված ծնողներից, այլ ապօրինաբար որսվել է անտառներում՝ վայրի փղերի հոտերից: Միփանը վիճարկում է ստուգման արդյունքները, որը, նրա կարծիքով՝ կատարվել է անփութորեն և սխալներով, և պնդում է, որ կրկնական ստուգում կատարվի անկախ հսկիչների ներկայությամբ:

Փետրվարի 28-ին Միփանը, պատասխան չստանալով կառավարությունից, հայտարարել է շրջապատման պլան նախապատրաստելու մասին, գրել է թերթը: Քրաալների ակումբի նախագահի խոսքով՝ Թաիլանդի բոլոր ծայրերից փղերը կսկսեն հավաքվել մարտի առաջին օրերին Այութհայայում, որը գտնվում է Բանգկոկից 60 կիլոմետր հեռավորության վրա: Մարտի 12-ին փղերը շարասյունով կուղևորվեն դեպի Բանգկոկ, իսկ մարտի 13-ին կշրջապատեն Կառավարական տան տարածքը:

Փղերը Թաիլանդում համարվում են հարգված սրբազան կենդանիներ՝ կարգավիճակով մարդուն գրեթե հավասար: Եթե «փղային պաշարումն» իրագործվի, երկրի իշխանությունների համար դյուրին չի լինի «փղերի բողոքն» ուժով ցրելու հրաման տալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս