
Ֆրանսիայի նախագահի ելույթի ընթացքում ոստիկանը պատահաբար հրազեն է կիրառել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթի ընթացքում ոստիկանը պատահմամբ կիրառել է իր հրազենը, ինչի արդյունքում երկու հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է L’Express-ը, Օլանդը մասնակցում էր Վիյոնյոն քաղաքում գերարագ գնացքի գծի բացման արարողությանը:
Ֆրանսիայի նախագահը լսել է հրազենի կրակոցը և դիմելով հավաքվածներին` ասել է. «Հուսամ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել»:
Coup de feu pendant le discours de François Hollande à Villognon lors de l'inauguration de la LGV Tours Bordeaux pic.twitter.com/c0Sp5dpLty
— France 3 Poitou-Charentes (@F3PoitouChtes) February 28, 2017