Բաժիններ՝

Պուտինն ու Էրդողանը քննարկելու են Անկարային С-­400 համակարգեր վաճառելու հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում մարտին կայանալիք հանդիպմանը քննարկելու են Անկարայի կողմից С-­400 և այլ պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը: Ինչպես փոխանցում է «Ռիա­նովոտի»­-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիկը:

Թուրքիայի նախագահի այցը ՌԴ նախատեսված է մարտի 9-­10-­ին:

«Նախագահը ժամանելու է տնտեսական խորհրդի նիստի մասնակցելու համար, այսինքն առաջնահերթությունը տնտեսական փոխգործակցությունն է լինելու, առևտուրը, ատոմային էներգաբլոկի կառուցումը, գումարած թուրքական «պաշտպանություն»­-ը, С­-400 համակարգերի վաճառքը»,-­ ասել է Չևիկը «Ռոսիա­-24»-­ին տված հարցազրույցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728