Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Facebook-յան իր էջում շնորհակալություն է հայտնել Հայ իրավաբանական միությանը (Armenian Bar Association) իր հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հիշատակը հարգելու համար: Աստղը նաև մի քանի լուսանկար է տեղադրել իր էջում:
Վրաստանի կառավարության հրամանով՝ հունիսի 15-ը Թբիլիսիում ոչ աշխատանքային օր է հայտարարվել: Այս մասին որոշում է կայացրել Վրաստանի կառավարությունը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանը թույլատրել է երկրից հեռանալ շուրջ 10 ամիս Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը ապաստանած իրավապաշտպան Էմին Հուսեյնովին, հայտնում է contact.az-ը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։
Նյութական վնասը, որը տարերային աղետը հասցրել էր Թբիլիսիին, կազմում է մոտավորապես 40 մլն լարիի վնաս:
Վրաստանը կարող է ինքնուրույն հաղթահարել ջրհեղեղի հետևանքները, երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
ՀՀ ՏԿ և ԱԻն ՃԿԱ կենտրոնից կապ է հաստատավել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցին, որ կա ութ զոհ, որոնցից մեկը փրկարար է, ութ անհայտ կորած, տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ:
«Քաղաքացի» միությունը ուսումնասիրում է ստեղծված իրավիճակն ու աշխատում է քաղաքին օգնելու կոնկրետ պլանի վրա ու կանի ամեն ինչ տուժածներին օգնելու համար: Միությունը նաև պատրաստակամություն է հայտնում օգնել մայրաքաղաքին նոր կենդանաբանական այգու կառուցման հարցում»:
Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում օգնություն ցուցաբերելու մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։
«Անկեղծորեն պայքարողներին ողջունում եմ, բայց չեմ բացառում, որ նաև դա քաղաքական տեխնոլոգիա է, գոլորշի բաց թողնելու միջոց է ընդամենը: Նույն իշխանությունները կարող են կազմակերպել այդ պայքարը, որ ասեն՝ պայքարեցիք՝ 17-ից իջեցրինք 7-ի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության մասին՝ նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Ըստ նրա՝ […]
«Ինչո՞ւ Հայաստանի հանդեպ պետք է ագրեսիվ կեցվածք ընդունեն, երբ իրենք Հայաստանի հետ հարց չունեն, իրենք հարց ունեն մի շարք պետությունների հետ, բայց Հայաստանի հանդեպ չունեն, քանի որ Հայաստանում չկա սուննի, արաբ կամ ընդհանրապես սուննի բնակչություն, այսինքն` ներկայություն չկա, այնպես որ, մեկնաբանությունների հիմքը ես չեմ տեսնում»:
Հունիսի 15-ը երկրում հայտարարվել է սգո օր` ի հիշատակ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:
Տարերային աղետը մեծ վնասներ է պատճառել Թբիլիսիին:
«Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերից հետո կփոխվի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Սկզբունքորեն չի կարելի բացառել Եվրոպական խաղերից հետո իրավիճակի սրում, մինչև անգամ լայնածավալ ռազմական գործողություններ ԼՂ հակամարտության գոտում»:
Թբիլիսիի փրկարարական ծառայությունները հայտնաբերել են ջրհեղեղից զոհված եւս մեկ մարդու դին։ Ենթադրաբար, նա արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակից է, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։ Այսպիսով, ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 11-ի։
Վրաստանի կենդանաբանական այգու շրջակայքում տեղակայվել են ներքին գործերի նախարարության հատուկ ուժերի ստորաբաժանման զինվորներ, քանի որ անցած գիշեր առնվազն 10 կյանք խլած ջրհեղեղի հետևանքով վանդակներից փախել են գիշատիչներ
«Չեմ կարծում, որ գործը կհասնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանի որ Արցախի Պաշտպանության բանակի և ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը շարունակում է կարևոր զսպիչ դերակատարություն ունենալ»,- ասում է Մասիս Մայիլյանը:
Գերմանիայի գլխավոր դատախազությունը կարճել է երկրի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսի գաղտնալսման մասին գործի հետաքննությունը, հայտնում է Associated Press-ը:
Մի բան պետք է հասկանալ` ՀԽ-ն Հայաստանի քաղաքական դաշտում իրենից ոչինչ չի ներկայացնում, եթե իշխանությունները ադեկվատ կլինեն, ուղղակի այդ կառույցին չեն նկատի, եթե ադեկվատ չեն լինի, կփորձեն ինչ-որ միջադեպեր իրականացնել, ինչպես նախկին հավաքների ժամանակ։ Դա կախված է իշխանության ադեկվատությունից, իսկ իշխանությունը, ինչպես ցույց տվեց վերջին շրջանում, ադեկվատ չէ։
Սոս Գիմիշյանը կարծում է՝ այն, որ Ե. Բիբինը չի եկել լսումներին, ոչ միայն ԱԺ-ի, այլև երկրի նկատմամբ վերաբերմունք է: Ըստ նրա՝ ոչ ոք այդպիսի իրավունք չունի, և պետք է Ե. Բիբինին դատի տալ ու «նստեցնել»: «Ի վերջո, դա ռուսական պետության սեփականություն է, չէ՞, թող պարտքերն իրենք փակեն, ո՞ւմ է հետաքրքիր՝ իրենք են դրել ղեկավարին, իրենք են կառավարում այդ հիմնարկը, թող իրենք էլ փակեն, ինչո՞ւ պետք է հայ ժողովուրդը փակի, որովհետև այդ ցանցը և մեր իշխանավորները գո՞ղ են»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և մի շաք այլ ՀՀ օրենքները:
Գերմանիայում կրկեսից փախած փիղը հարձակվել է մարդու վրա, հայտնում է Die Welt-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
«Ես շատ ներողություն եմ խնդրում բոլոր այն կազմակերպիչներից, որոնք միշտ նման ժամանակներում նման նախաձեռնություններով են հանդես գալիս, բայց, ըստ էության, ես կարծում եմ, որ սա իշխանությունների ծրագրավորած քաղաքականությունն է՝ գոլորշին բաց թողնելու առումով»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարի մասին՝ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Կալանավորվել է Եվրոպական խաղերին մասնակցելու նպատակով Ադրբեջան եկած ավստրիացի 3 մարզիկներին Բաքվի օլիմպիական ավանում վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՆԳՆ կայքում:
«Իրենք բաց նիստերում էլ են այդպես ելույթներ ունենում, բայց վարքագծերին նայեք: Ես վստահ եմ, որ իրենք զուտ անձնական հանդիպումների ժամանակ շատ քնքուշանում են, դառնում են այսպես՝ եվրոպական արժեքներ կրողներ, շատ քնքուշ են իրենց պահում: Ու այդ հանդիպումների ժամանակ էլ ասում են՝ «կներեք, որ այնտեղ այդպես արտահայտվեցինք, որովհետև դա հանրության համար էր»: Կարևոր չէ, թե փակ նիստում ինչ են գոռացել: Գոռալ պետք չէ, եթե ամեն մեկն իր գործն աներ, Բիբինն այսօր ծնկաչոք ու սողեսող կգար: Ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ օրենսդիր մարմնի նկատմամբ արհամարհանք, կառավարության անդամների նկատմամբ արհամարանք: Լա՛վ է անում, համարժեք պատասխան է տալիս»:
Բաքվում առաջին Եվրոպական խաղերի նախապատրաստական ու անցկացման հանդիսավոր արարողության վրա ծախսվել է մոտ 100 մլն մանաթ, այսօր Բաքվում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը:
Այս գիշեր լրագրող, իրավապաշտպան Էմին Հուսեյնովին թույլատրել են լքել Բաքվում Շվեյցարիայի դեսպանությունն ու հեռանալ Ադրբեջանից: Ինչպես հայտնել է շվեյցարական Zurder Zeitung թերթը, հղում կատարելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին, Հուսեյնովը Բաքվից դուրս է եկել Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի ուղեկցությամբ: