Սիրիայում 3 թուրք զինվոր է վիրավորվել
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից իրականացված օդային հարձակման արդյունքում թուրք զինվորներ են վիրավորվել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Օդային հարձակման արդյունքում վիրավորվել է 3 թուրք զինվոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Թուրքիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով օգոստոսի 24-ին ներխուժել են սիրիական Ջերաբուլուս քաղաք, որտեղ իրականում պայքարում են սիրիացի քրդերի դեմ: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը:
Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպանական ուժերը` երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրքսիրիական սահմանը: