Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության ձերբակալված առաջնորդը փաստաբանների միջոցով հաղորդագրություն է ուղարկել

Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ձերբակալված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը փաստաբանների միջոցով հաղորդագրություն է ուղարկել: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

«Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ ազատության եւ ժողովրդավարության համար մղվող ամուր պայքարին: Նրանք, ովքեր կարծում են, որ կարող են կոտրել մեր կամքը, այս էժան սյուժեի միջոցով վերահաստատեցին իրենց թշվառությունը»,­ հաղորդագրության մեջ ասել է Դեմիրթաշը:

HDP-­ի դեմ կատարվածը անվանելով քաղաքացիական հեղաշրջում՝ Դեմիրթաշը ասել է. «Ինչ պայմաններ էլ լինեն, մենք շարունակելու ենք մեր ժողովրդավարական­քաղաքական պայքարը, եւ այս հետապնդման օրերը, վաղ թե ուշ, կավարտվեն»:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են:

Սելահաթթին Դեմիրթաշի դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեղադրանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս