Ադանայի ԱՄՆ հյուպատոսությունը զգուշացրել է Ադանայում բնակվող ԱՄՆ քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչության և բռնարարքների մասին
Ադանայի ԱՄՆ հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որով զգուշացրել է Ադանայում բնակվող ԱՄՆ քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչության եւ բռնարարքների մասին:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը: Հյուպատոսությունը Թուրքիայի տարածքում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Թուրքիայի հարավարեւելյան շրջանների եւ թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող խոշոր քաղաքային կենտրոններ, զբոսաշրջային վայրեր ուղևորվելուց եւ հանրահավաքների, ցույցերի մասնակցելուց:
Արդեն մի քանի ամիս է Թուրքիայում իրավիճակը լարված է , շարունակաբար տեղի են ունենում պայթյուններ, ահաբեկչական գործողություններ: Թուրքաիայի քրդաբնակ շրջաններում թուրքական զինված ուժերի եւ Քրդստանի բանվորական կուսակցության միջեւ ընթանում են արյունալի մարտեր: Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր: