
«Թրամփը ֆանտաստիկ նախագահ կլինի ԱՄՆ-ի համար». Մելանյա Թրամփ

Դոնալդ Թրամփը «ֆանտաստիկ նախագահ» կլինի Միացյալ Նահանգների համար: Դրանում համոզված է նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայի նահանգում:
«Նա հավատում է ձեզ, նա հավատում է Ամերիկային, նա ԱՄՆ-ի ֆանտաստիկ նախագահ կլինի»,- ասել է Մելանյա Թրամփը: Նրա ելույթը, որն առաջինն է Հանրապետական կուսակցության համագումարում Թրամփի թեկնածության առաջադրումից հետո, դահլիճում ուղեկցել են «մենք սիրում ենք քեզ» բացականչությունները:
Մելանյայի խոսքով՝ Թրամփի հետ ամուսնության 18 տարվա ընթացքում ինքը տեսել է, որ «նա ցանկանում Է ավելի լավը դարձնել այս երկիրը»: «Մենք ցանկանում ենք նախագահի, որը մարտնչի՞ մեզ համար: Ուրեմն մենք ցանկանում ենք, որ նախագահ լինի Դոնալդ Թրամփը»,- ասել Է Մելանյան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: