«Մենք բնականաբար տեղյակ ենք` ինչ է կատարվում հակամարտության գոտում, ստանում ենք տվյալներ, թե որքան կրակահերթեր են լինում, հայկական կողմից որքան զոհեր են լինում, այդ տվյալները մենք ունենք, չեմ թաքցնում, տարածում ենք ՀԱՊԿ այլ երկրներում, որպեսզի ՀԱՊԿ երկրների ղեկավարներն տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում հակամարտության գոտում: Մեզ համար դա կարևոր է, քանի որ դա բարդ ուղղություն է և լի է իրավիճակի բացասական զարգացման հնարավորությամբ»,- այսօր այս մասին տեսակամրջի միջոցով հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի դերակատարությանը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է Կիևում լրագրող Օլես Բուզինայի սպանության մեջ կասկածվող 2 անձի ձերբակալության մասին: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:
Տարերային աղետի օրը Լիզա ու Ինդիրա Զարանդիա քույրերը իրենց ընկերոջ՝ Սերգո Կապանաձեի հետ տաքսիով երթևեկում էին:
Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված է ամրապնդել Եվրոպայի իր գործընկերների անվտանգությունը՝ կապված ԴԱԻՇ-ի ու Ռուսաստասնի քաղաքականության հետ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Վիկտոր Յանուկովիչն այսօր կորցրել է Ուկրաինայի նախագահի իր կոչումը: Բանն այն է, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում № 144-VIII օրենքը, որով Ուկրաինայի Գերագույն ռադան զրկել է նրան երկրի նախագահի կոչումից:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղից տուժած բազմազավակ ընտանիքի հորը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ներին:
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չառլսթոն քաղաքի եկեղեցում անհայտ անձը կրակ է բացել աֆրոամերիկյան եպիսկոպոսական եկեղեցում: 9 մարդ սպանվել է, ոստիկանությունը կատարվածն անվանել է «հանցագործություն, որը իրականացվել է ատելությունից դրդված»:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, իսկ «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրինագիծն՝ առաջին ընթերցմամբ:
Վրացի փրկարարներն ու զինվորականները, ովքեր անցած գիշեր Վրաստանում զբաղվել են ջրհեղեղի ավերածությունների վերացման աշխատանքներով, Թբիլիսիի կենդանաբական այգու տարածքում հայտնաբերել են աղջկա դի, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով վրացական հեռուստատեսությանը:
«Բազմիցս ընտանիքի անդամներն ու ես խորհրդակցել ենք Ժաննայի բժիշկների հետ: Նրանցից յուրաքանչյուրը տեսել էր լուսանկարները, Ժաննայի վերջին անալիզները: Շատերն ասում էին, որ մենք կարծես պարտվել ենք, սակայն ոչ ոք նրանցից չէր կարող ասել, թե դա երբ տեղի կունանա, քանի որ դա Աստծո կամքն է: Այն մասին, որ ես Պլատոնին ծով եմ տանելու, հայտնի էր դեռ մեկ ամիս առաջ»:
«Չճանաչված պետությունները կարող են օրինակ վերցնել Լեռնային Ղարաբաղից»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հարավային Օսեթիայի «Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության» կանանց ասոցիացիայի նախագահ Լիրա Կոզաևան` անդրադառնալով Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Ղարաբաղի անցած ուղիներին:
ԵՄ երկրները համաձայնել էին երկարեցնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Ուկրաինայի ճգնաժամի հարցում Մոսկվայի ունեցած դերի պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրներին:
Իշխանության համար Բիբինի սպառնալիքներից առավել վտանգավոր կարող է լինել միայն հասարակական մեծ զանգվածներ ընդգրկող ընդվզումը: Այլապես բացառված չէ, որ մինչև օգոստոսի 1-ը ՀԾԿՀ-ն մի նիստ էլ հրավիրի՝ սակագինը Բիբինի ցանկացած չափով բարձրացնելու համար:
Փերիս Հիլթոնի եղբայրը՝ Hilton հյուրանոցների ցանցի ժառանգորդ Կոնրադ Հիլթոնը 2014թ. ինքնաթիռում դեբոշի պատճառով դատապարտվել է 750 ժամ հասարակական աշխատանքների ու 5 հազար դոլար տուգանքի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը։
«Պետք չէ մտածել, որ նրանք ավտոմատներով ահաբեկիչներ են, այդկերպ ներկայանալը միայն գովազդ է, իրականում, նրանք առաջադեմ մարդիկ են, որոնք հակված են մոդեռնիզացիայի, ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր նորություններն ընկալելու, ցանցեր ձևավորելու»:
Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը (Global Peace Index) կազմող տնտեսագետների ու սոցիոլոգների միջազգային խմբի ամենամյա զեկույցում նշվում է, որ զեկույցում ընդգրկված 162 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 91-րդ հորիզոնականում:
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին:
Այժմ, երբ ավելի քան մեկ տասնյակ թեկնածուներ արդեն իսկ հաստատել են իրենց մտադրությունը առաջադրվելու 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ամերիկահայերը մտածում են, թե իրենք ում աջակցեն հաջորդ տարվա ընտրություններում:
Փրկարարական ծառայությունները Թբիլիսիի կենդանաբանական այգու վանդակներում հայտնաբերել են մի քանի սատկած արջ, հայտնում է newsgeorgia.ge-ն: «Արջերը հայտնաբերվել են վանդակներում, նրանց դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ»,-հայտնել է փրկարարներից մեկը լրագրողներին:
ԱՄՆ-ի Սենատը հավանության է արժանացրել փոփոխությունները, որոնք արգելում են հարցաքննությունների ժամանակ կիրառել կտտանքներ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Եվրամիությունը հրապարակել է այն երկրների ու տարածքների ցուցակը, որոնք, ըստ Բրյուսելի, օգնում են իրենց ֆինանսական ռեզիդենտներին խուսափել հարկերի վճարումից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պաղեստինի ինքնավարության կառավարությունը, որը 1 տարի առաջ ստեղծվել էր ՖԱԹՀ ու ՀԱՄԱՍ շարժումներին միավորելու նպատակով, լուծարվել է այն բանից հետո, երբ վարչապետ Ռամի Համդալլան հրաժարական է ներկայացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանձնարարել է երկրի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիին հետաքննել Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած գիշատիչների գործը, հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն Գերմանիայի կառավարության վերլուծության՝ ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորմանը կարող է միանալ մոտ 200 հազար զինյալ:
Քըրք Քըրքորյանը Հայաստանի հանրապետության և հայության կյանքում մեծագույն վաստակ ունեցող՝ մեծ «ամագ» բերած անձնավորություն էր, մարդ, ով իրական , արդյունավետ և հսկայական ներդրում ունեցավ մեր նորանկախ երկրի կայացման , բազմաթիվ կարևորագույն նախագծերի և ծրագրերի ձեռնարկման և իրագործման հարցում:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Քըրքի հետ: Նա բարձր մարդկային որակների ու բնատուր իմաստնության տեր էր, լայնախոհ ու հետաքրքիր զրուցակից:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ կապված երկրի նախկին նախագահ ու վարչապետ Սուլեյման Դեմիրելի մահվան հետ, երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել:
Ռուսաստանը դեմ է այսպես կոչված թեթև թմրանյութերի օրինականացմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է TASS-ը:
«Հիմա բա որ այս պրոյեկտն էլ արժանանա Տիգրան Սարգսյանի այծի պանրի համաշխարհային բրենդ սարքելու տեսլականի ճակատագրին, ի՞նչ ենք անելու»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: