Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վերահաստատեց նախկին հայտարարությունները, թե ԲՀԿ անդամները դիմում են ՕԵԿ-ին՝ անդամագրվելու համար. «Մեր գրասենյակներում ընդունելության գործընթացը գնացել է ավելի ակտիվ, քան նախկինում: Դիմել են քաղաքացիներ, այդ թվում՝ նաև ԲՀԿ անդամներ: Իսկ ԲՀԿ պատգամավորների անդամակցության և այլ խոսակցությունների մասին ամեն խոսակցություն չէ, որ հրապարակման թեմա է»:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը մինչև ապրիլի 24-ն ընդունելու նպատակով «Ժառանգություն» խմբակցությունն այսօր կդիմի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Սա միանշանակ քաղաքական է, ուղղված է ՀՀ քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը: Եթե այդ մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, էլ նրանց անունը ինչ պետք է դնես, եթե ոչ քաղբանտարկյալ»,- ասաց Լ.Զուրաբյանը:
«Պրովոկացիաների արդյունքում կարող էին մի այնպիսի գործողություն կատարել, ու որևէ մեկ անգամ այդ խումբը չի թաքցրել իր նպատակը: Իսկ դուք գիտեք և դեռ կլսեք, թե ովքեր են գալու ապրիլի 24-ին ու հանկարծ հայ ազգանունով մարդիկ խոչընդոտեին: Ես դեմ չեմ, որ այդ մարդկանց մեկուսացնեն հանրությունից»:
«Այդ քաղաքական ուժի գործունեության հետ կապված մենք էլ ունեցել ենք հարցեր, բայց իրավական տեսակետից մեզ էլ չի բավարարում իրավապահների տարածած հաղորդագրությունը, թե ինչն է հիմք հանդիսացել ձերբակալության համար: Կարծում եմ՝ իրավապահ համակարգը պետք է ավելի մանրամասն բացատրություն տա, թե ինչն է եղել հիմքը»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե Քիմ Քարդաշյանի ՀՀ այցելությունից ակնկալիքներ թող ունենան նրանք, ովքեր շփվում, հարաբերվում են նրա հետ: Նա նշեց, որ չի էլ ուզում, որ ուռճացվի այդ ամենը:
Հաղորդավարուհի Թինա Կանդելակին instagram-ի և twitter-ի իր միկրոբլոգներում անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին: Նա գրել է, թե Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցը շատ ճիշտ ընտրված քայլ է:
Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել Քիմ Քարդաշյանի հագուստի և մասնավորապես Gianvito Rossi ապրանքանիշի ոսկեգույն կոշիկի վրա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօրվա ճեպազրույցում՝ անդրադառնալով այս օրերին Հայաստանում գտնվող Քիմ Քարդաշյանին և գնահատելով նրա արտաքինը, ասաց. «Շատ գեղեցիկ, հմայիչ կին է, որ շատ լավ տիրապետում է կոմունիկացիոն տեխնոլոգիաներին, պետք է դա ընդունել»:
«Իսկապես եթե մտածում ես, կարող ես գալ այն եզրակացությունների, որ ասացի իմ ելույթում: Շարմազանովն անմեղ է, ինքը երբեք նման հանցագործություն չի գործել: Բացարձակ անմեղ է, հարթ տախտակ է: Չեմ վիրավորում, դա տաբուլա ռազա արտահայտութունն է, որ նշանակում է հարթ տախտակ: Ինքը այդ հանցագործությունը չի գործել՝ չի մտածել, երեխայի նման մաքուր է»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ պարզաբանելով, որ իր խոսքը ոչ թե Ցեղասպանությունը չճանաչելու մասին է, այլ պետական քաղաքականության մասին, որ ճանաչումը պետական գործ չպետք է լինի:
«Բնական է՝ առանց Քարդաշյանի անունը հոլովելու չի կարելի այսօր: Ես ողջունում եմ Քիմ Քարդաշյանի այցելությունը ՀՀ, չեմ ուզում շատ մանրամասնել, եթե ծանոթ եք միջազգային մամուլին, ոչ միայն թուրքական, այլև ամբողջ աշխարհի, Ցեղասպանության հարցը մտել է միջազգային լրահոս»:
Ռուստամյանը չբացառեց, որ կայցելի Սէֆիլյանին. «Եթե իրենք թշնամաբար չվերաբերեն, մենք պատրաստ ենք մեր ձեռքը մեկնել մեր օգնության կարիքն ունեցող ցանկացած մարդուն»:
«Ես չեմ կարծում, որ այդ ձևակերպումով, թե` «Հիմնադիր խորհրդարանի» անդամները պատրաստվում էին իշխանափոխություն իրականացնել, բավարար հիմք է, որ կատարվեն ձերբակալություններ: Այլ հարց է, եթե փաստական հիմքը ապահովվեր, բայց չկա դեռ նման փաստ: Բոլոր հայտարարություններին ես հետևել եմ և դեռ չեմ տեսել նման հայտարարություն, որ ուզում էին անկարգություններ անել»:
Օրենքի օգտին քվեարկել է 261 պատգամավոր, թեև ընդունման համար անհրաժեշտ էր 226 քվե:
Անհրաժեշտ է պատմությունը թողնել պատմաբաններին:
Ներկա դրությամբ Ուկրաինայի ընդհանուր պարտքը գնահատվում է 50 միլիարդ դոլար:
Հասանովի խոսքերով` TANAP-ն այսօր ամենակարևոր էներգետիկ նախագծերից մեկն է, որն իրականացվում է համայն աշխարհում:
Նավթի վաճառքից մենք տարեկան ստացել ենք 20 միլիարդ դոլար:
Ակնկալվում է, որ «սխոդկային» մասնակցելու է առնվազն 300 «օրենքով գող»:
Կառավարությունը ղեկավարում է կառավարության ղեկավարը, նախարարները կատարում են իրենց գործառույթները:
Ապրիլի 6-ին Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը Բլումբերգին առաջարկել է դառնալ այդ պաշտոնում իր իրավահաջորդ:
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Բարդ տեղանքի պատճառով սահմանափակվելու է գնացքների երթևեկելու արագությունը` 120 կմ/ժամ:
Ավելի վաղ` ապրիլի 5-ին, Միլոշ Զեմանը կոշտ ձևով է արձագանքել Պրահայում ԱՄՆ դեսպանի խոսքերին:
«Մենք պետք է մեզ հարց ուղղենք` մենք ցանկանո՞ւմ ենք խաղաղություն, թե՞ ոչ։ Եթե` այո, ապա մենք կարող ենք իրագործել դա քաղաքացիական հասարակության մակարդակում, իսկ եթե` ոչ, ապա մենք կարող ենք շարունակել մեր պատերազմը քաղաքական գործիչների «մեծ օգնության» վրա հիմնված դիսկուրսի մակարդակում»:
«Իմ կարծիքով, համաշխարհային հանրությունը, մասնավորապես՝ Արևմուտքը, կօժանդակի ՀՀ-ին, որպեսզի ՌԴ-ի կողմից հարուցվող արգելքները վերանան, քանի որ սա շատ կարևոր է ոչ միայն Իրանի և ՀՀ-ի, այլև Արևմուտքի համար»,- ասում է Աղասի Ենոքյանը:
Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի հետ: Հանդիպումը հաջորդել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամների՝ այսօրվա բողոքի ակցիային, ուստի քննարկման հիմնական թեմաները եղել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, դրանց նախապատրաստման և իրականացման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ՝ ՀՅԴ-ի, որպես Հայ Դատը հետապնդող հիմնական կուսակցության, գաղափարախոսությունը:
Րոպեներ առաջ ավարտվեց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հարցաքննությունը։ Վերջինիս նույնպես մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ հետ հարաբերությունները շարունակում են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից, որոնք հիմնվում են առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:
Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել, որում ևս մեկ անգամ նշել է, թե ինքը կապ չի ունեցել ԲՀԿ-ի հետ և միայն լավ հարաբերությունների մեջ է եղել Գագիկ Ծառուկյանի հետ: «Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես՝ ԲՀԿ, այնպես էլ՝ իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը»,- ասել է Ռ. Քոչարյանը: