
ԱՄՆ-ը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին ներկայացված կլինի դեսպանի մակարդակով

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին ներկա է գտնվելու Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Վերջինս ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատվում է նրանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել են նացիզմի դեմ պայքարում` ներառյալ միլիոնավոր ռուսները:
Պետդեպարտամենտն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն ազդել են մայիսի 9-ի զորահանդեսին ԱՄՆ-ի ներկայացուցչական մակարդակի մասին որոշման վրա:
Պետդեպարտամենտը նաև հույս է հայտնել, որ մյուս երկրները կհետևեն ԱՄՆ-ի օրինակին: