Մեր նավթային եկամուտները կրճատվել են 5-6 միլիարդ դոլարով. Նատիգ Ալիև

Al-Jazeera Türk-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևն անդրադարձել է նավթի համաշխարհային գների կտրուկ անկման հետևանքով Ադրբեջանի կրած կորուստներին.

«Մենք ճգնաժամի մեջ չենք, որովհետև ադրբեջանական նավթի արդյունահանմանն ուղղվող ծախսերը մեծ չեն: Սակայն ընդհանուր առմամբ մեր եկամուտները կրճատվել են: Նավթի վաճառքից մենք տարեկան ստացել ենք 20 միլիարդ դոլար:

Գնանկումից հետո մեր տարեկան եկամուտները կրճատվել են 5-6 միլիարդ դոլարով: Կարճ ժամանակով նավթի գների աճ չի ակնկալվում: Նավթի գների վրա ազդում են նաև Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունները»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930