«Եթե ինչ-որ մի գյուղում ինչ-որ Վարդուշ Վարդուշիկյան, կամ Հրանուշ չգիտեմինչյան, ցանկություն է հայտնել անդամակցել ՕԵԿ-ին…». Ն. Զոհրաբյանը՝ ՕԵԿ-ին
Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վերահաստատեց նախկին հայտարարությունները, թե ԲՀԿ անդամները դիմում են ՕԵԿ-ին՝ անդամագրվելու համար. «Մեր գրասենյակներում ընդունելության գործընթացը գնացել է ավելի ակտիվ, քան նախկինում: Դիմել են քաղաքացիներ, այդ թվում՝ նաև ԲՀԿ անդամներ: Իսկ ԲՀԿ պատգամավորների անդամակցության և այլ խոսակցությունների մասին ամեն խոսակցություն չէ, որ հրապարակման թեմա է»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, լսելով Բիշարյանի պնդումների մասին, չկարողացավ զսպել իր վորդովմունքը. «Եթե ինչ-որ մեկը նման հայտարարություն է անում, ճիշտ կլինի խոսել փաստերով: ԲՀԿ խմբակցության 11 պատգամավորներից որևէ մեկը ՕԵԿ-ին անդամակցելու ցանակություն չի ունեցել: Իսկ եթե, ասենք, ինչ-որ մի գյուղում ինչ-որ Վարդուշ Վարդուշիկյան, կամ Հրանուշ չգիտեմինչյան, ցանկություն է հայտնել անդամակցել ՕԵԿ-ին, ու դա համարում են իրենց համար լրջագույն քաղաքական ձեռքբերում, ես շնորավորում եմ իրենց այդ ձեռքբերման համար: Կրկնում եմ՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից ով էլ որ դուրս է եկել կուսակցությունից, չի դիմել ՕԵԿ-ին»: