Թինա Կանդելակին՝ Քիմ Քարդաշյանի այցի մասին. «Ինչ-որ առումով սա տարածքային բրենդինգ է ու PR»

Հաղորդավարուհի Թինա Կանդելակին instagram-ի և twitter-ի իր միկրոբլոգներում անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին: Նա գրել է, թե Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցը շատ ճիշտ ընտրված քայլ է:

«Ընկերներ, Քարդաշյանի ժամանումը Հայաստան շատ մեծ խնդիր է լուծում: Ոչ ոք անտարբեր չէ: Ամբողջ աշխարհը դա է քննարկում»,- twitter-ում գրել է հաղորդավարուհին:

«Ինչ-որ առումով սա տարածքային բրենդինգ է ու PR, քանի որ Քիմը` դիմելով իր արմատներին, փոփ մշակույթի միջոցով Հայաստանը ճանաչելի է դարձնում ամբողջ մոլորակով: Շատ հզոր մտահաղացում է»,- instagram-ում գրել է Կանդելակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930