Թուրքիան փորձում է խոչընդոտել Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունելուն

Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Թուրքիան անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի Եվրոպական խորհրդարանն ապրիլի 15-ին չընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև.

«Թուրքիայի պաշտոնատար անձինք այցելելու են Եվրոպական խորհրդարան, որպեսզի հանդիպեն նրա նախագահ Մարտին Շուլցի հետ: Թուրքիան արդեն իսկ ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր քայլերը: Անհրաժեշտ է պատմությունը թողնել պատմաբաններին, անհրաժեշտ է, որ պաատմաբանները որոշում կայացնեն այդ թեմայով»:

Ընդգծվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Հայոց ցեղասպանությանվերաբերյալ բանաձևի հարցը երեկ արդեն իսկ քննարկել է Մարտին Շուլցի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930