«Իմ մոտ տպավորություն է, որ Ժիրայր Սէֆիլյանը և իր ընկերները հենց ուզում էին ձերբակալվել». Արմեն Ռուստամյան

«Միայն մասնակիցներն են, որ պրոցեսին կարող են ծանոթանալ: Փաստաբանը ավելի մանրամասն կծանոթանա և մեզ  կներկայացնի պատկերը, թե կայի՞ն արդյոք հիմքեր՝ գործողությունները կանխելու համար: Ժամանակին ես խոսել եմ, բայց սխալ է ընկալվել, և փոխարենը զգուշացում լիներ, դրա փոխարեն վայրահաչություն ու ինչ-որ արձագանքներ լսեցի»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների կալանքի մասին:

Ըստ նրա՝ կանխատեսելի էր, որ այդ ամենը կարող էր բերել նման հետևանքների և մեղադրանքի հոդվածը հենց կանխարգելման հետ է կապված: Ռուստամյանի կարծիքով՝ եթե ինչ-որ մի բան նախապատրաստվում է, դա պետք է կանխարգելվի. «Բայց իմ մոտ տպավորություն է, որ Ժիրայր Սէֆիլյանը և իր ընկերները հենց ուզում էին ձերբակալվել: Չեմ բացառում, որ 24-ից հետո հիմքերը, որ ապացույց են եղել ձերբակալության ժամանակ, կարող են վերանալ: Մի բան ասում ես, հետո ասում են պայմանավորված ես, տեղյակ ես, բայց ակնհայտ բաները պետք է տեսնել: Իսկ եթե չեն տեսնում ակնհայտ բաները, քաղաքական անձանց համար անթույլատրելի է:

Քաղաքական պայքարը մեզ համար միշտ ընդունելի է, և պետք է հարգել մյուս ուժի մոտեցումները, որ կարող են չհամապատասխանել քո տեսակետին: Իշխանափոխության խնդիր կարող է դնել ցանկացած ոչ իշխանական ուժ, բայց դրա տեղն ու ձևը կա: Իրենք իրենց պայքարը կարող են շարունակել, բայց չֆիքսվեն ապրիլի 24-ի վրա: Պարզ է, որ մեծ պատվիրակություններ են սպասվում, ինչը նյարդայնացնում է Թուրքիային: Այս ամենը լուրջ հետևանքներ ունի և պարզունակ խնդիր չի: Սրանք այդ տարողութամբ պետք է գնահատվեին և ըստ այդմ՝ գործողությունների ծրագիրը մշակվեր:

Հարցին, թե այն փաստը, որ ապրիլի 24-ից հետո կարող են հիմքերը վերանալ՝ չի՞ վկայում այն մասին, որ ձերբակալություններն անհիմն են, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ կարող է հանցագործության տարրեր լինեն ու կանխարգելվի այդ հանցագործությունը:

Նա նշեց, որ 24-ի վտանգը գնահատվել է, բայց դրանից հետո իրավապահներին դժվար կինի բացատրել, թե ինչ խնդիր է, որ վտանգը պահպանվում է:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ այլ հարց է, որ պետք է քննություն լինի. «Ես վստահ եմ, որ Ժիրայր Սէֆիլյանը և մյուսները ունեն հնարավորություն, որ եթե ինչ-որ բան ճիշտ չլինի, դիմեն ՄԻԵԴ: Քաղաքական բանտարկյալ հասկացությունը սահմանված է, կան 5 չափորոշիչներ, և հայտարարությունը անելուց պետք է ըստ այդմ գնահատվի: Դրա վերջնական հաստատումը կարող է ստանալ ՄԻԵԴ դիմելուց հետո»:

Ռուստամյանը չբացառեց, որ կայցելի Սէֆիլյանին. «Եթե իրենք թշնամաբար չվերաբերեն, մենք պատրաստ ենք մեր ձեռքը մեկնել մեր օգնության կարիքն ունեցող ցանկացած մարդուն»:

Տեսանյութեր

Լրահոս