Իրանն ու Թուրքմենստանը կարող են TANAP գազատարով գազ մատակարարել Եվրոպային. Ալի Հասանով

Al-Jazeera Türk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել է, որ Իրանն ապագայում կարող է Արևմուտքին գազ մատակարարել TANAP գազատարով:

Հասանովի խոսքերով` TANAP-ն այսօր ամենակարևոր էներգետիկ նախագծերից մեկն է, որն իրականացվում է համայն աշխարհում. «Ներկայումս TANAP-ը կարևորություն է ներկայացնում Եվրոպային ու համաշխարհային շուկաներ ադրբեջանական գազը հասցնելու համար նախատեսված գազատար, որն էներգիայի միակ այլընտրանքային աղբյուրն է:

Առնվազն 60-70 տարում այդ գազատարով եվրոպացի սպառողներին կմատակարարվի մինչև 30 միլիարդ խորանարդ մետր գազ: Մյուս կողմից էլ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները հանում են մեր հարևան Իրանի դեմ պատժամիջոցները:

Կարծում եմ, որ ապագայում TANAP գազատարով Արևմուտքին կարող են մատակարարվել Իրանի գազային հարուստ պաշարները: Միջնաժամկետ հեռանկարում հնարավոր է նաև TANAP  գազատարով թուրքմենական գազի մատակարարումը»:

Տեսանյութեր

Լրահոս