
The Daily Mail-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցի զարգացումները

The Daily Mail-ը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի հայաստանյան այցի զարգացումները: Սա նրանց առաջին այցն է Հայաստան:
Հայաստան ժամանելուց հետո Քիմ և Քլոե Քարդաշյանները սկսել են շրջել Հայաստանի գեղատեսիլ վայրերով: Քույրերն առաջին օրն ամբողջովին անցկացրել են Հայաստանի մայրաքաղաք Երևանով` այցելելով նրա տեսարժան վայրեր:
Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել Քիմ Քարդաշյանի հագուստի և մասնավորապես Gianvito Rossi ապրանքանիշի ոսկեգույն կոշիկի վրա` ընդգծելով, որ ոտքից գլուխ նրա կրածը համահունչ է:
Քլոեի հագուստը նույնպես տպավորիչ է` կանաչ գույնի և ազդրի շրջանում երկար գրգռաճեղքով զգեստը, որն ընդգծում է նրա մարզված մարմինը: Թերթը ներկայացրել է նաև Քարդաշյանների ընտանիքի տոհմածառը: