
«Օրենքով գողերը» մասշտաբային նոր «սխոդկա» են ծրագրում Ռուսաստանում

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` «օրենքով գողերը» սկսել են պատրաստվել նոր, մասշտաբային սխոդկայի, որում նախագահելու է Զախարի Կալաշովը (Շաքրո-կրտսեր):
Պլանավորված է դրանում քննարկել հանցագործ աշխարհի կոնկրետ ներկայացուցիչների հարցը, որոնք ենթակա են «գողական տիտղոսներից» զրկվելուն: Այս մասին գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում նրա աղբյուրը:
Նրա հաղորդմամբ` «քրեական գեներալները» որոշել են մասշտաբային «սխոդկան» անցկացնել առաջիկա ամիսներին: Ակնկալվում է, որ «սխոդկան» կանցկացվի գարնան վերջին-ամռան սկզբին, մոսկովյան շրջանում, ուր ներկայումս գտնվում է վերջին տարիների աննախադեպ թվով շատ «օրինաճանաչներ»:
Ակնկալվում է, որ «սխոդկային» մասնակցելու է առնվազն 300 «օրենքով գող»: Պլանավորված է նաև «սխոդկայում» քննարկել «օրինաճանաչ» Տարիել Օնիանիի (Տարո) նախկին և գործող կողմնակիցների միջև նշմարվող պատերազմը:
Գործակալությունն ընդգծել է, որ «օրենքով գողերի» մասշտաբային վերջին «սխոդկան» անցկացվել է 2015 թվականի հունվարին, Երևանում: Դրան մասնակցել է ավելի քան 100 առավել ազդեցիկ «օրենքով գող»: Նրանք որոշել են դադարեցնել 2008 թվականից «ընտանիքին» միացած բոլոր գանգսթերների «գողական» լիազորությունները: