«Իրավական տեսակետից մեզ չի բավարարում իրավապահների տարածած հաղորդագրությունը». Ն. Զոհրաբյանը՝ ՀԽ անդամների կալանավորման մասին

Այսօր ԱԺ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ Ժիրայր Սէֆիլյանի խնդիրը բաժանված է երկու մասի:

«Այդ քաղաքական ուժի գործունեության հետ կապված մենք էլ ունեցել ենք հարցեր, բայց իրավական տեսակետից մեզ էլ չի բավարարում իրավապահների տարածած հաղորդագրությունը, թե ինչն է հիմք հանդիսացել ձերբակալության համար: Կարծում եմ՝ իրավապահ համակարգը պետք է ավելի մանրամասն բացատրություն տա, թե ինչն է եղել հիմքը»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

«Քաղաքական բանտարկյալ» որակումը տալու հարցի վերաբերյալ Ն.Զոհրաբյանը նշեց, որ չէր շտապի նման ձևակերպում հնչեցնել: Ըստ նրա՝ ավելի հանգամանալից բացատրության էին սպասում, թե ինչ կերպ էին զանգվածային անկարգություններ նախապատրաստում: Ն.Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանը կապի մեջ է ՄԻՊ-ի հետ, ԲՀԿ-ն հետևում է գործընթացին և դատապարտում է ցանկացած անօրինական գործողություն:

Տեսանյութեր

Լրահոս