«Եթե որևէ մեկը կարող է նեղանալ այսօր` դա Քիմի ամուսինն է»
«Բնական է՝ առանց Քարդաշյանի անունը հոլովելու չի կարելի այսօր: Ես ողջունում եմ Քիմ Քարդաշյանի այցելությունը ՀՀ, չեմ ուզում շատ մանրամասնել, եթե ծանոթ եք միջազգային մամուլին, ոչ միայն թուրքական, այլև ամբողջ աշխարհի, Ցեղասպանության հարցը մտել է միջազգային լրահոս»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Ըստ նրա, եթե որևէ մեկը կարող է նեղանալ այսօր` դա Քիմի ամուսինն է. «Ինքը աշխարհահռչակ ռեպ կատարող է և պետք է օգտվել այդ հնարավորությունից, մենք էլ ռեպի սիրահարներ ունենք, նրա հետ քննարկել ու, կարծում եմ, Ցեղասպանության հարցը կշոշափվի:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Քարդաշյանն ավելի շատ բան է արել Ցեղասպանության ճանաչման հարցում, քան ՀՀ արտաքին դիվանագիտությունը 20 տարում, Ռ.Հակոբյանը նշեց, որ իր գիտելիքները, սպասումները Քարդաշյանների հարցում սահմանափակ են և տեղեկատվությունն այդքան է: Նա խորհուրդ տվեց դիմել Քիմի արարողակարգին և հարցազրույց վերցնել հենց նրանից: