
Մայքլ Բլումբերգն իր թեկնածությունը չի առաջադրի Լոնդոնի քաղաքապետի պաշտոնի համար

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ` Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մաքյլ Բլումբերգը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրելու Լոնդոնի քաղաքապետի պաշտոնի համար: Նա հայտարարել է, որ չկան հնարավորություններ, չկա հետաքրքրություն:
Բացի այդ, միլիարդատերը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահական ընտրական կամպանիան` բարձր գնահատելով Հիլարի Քլինթոնի ու Ջեբ Բուշի թեկնածությունները:
Ապրիլի 6-ին Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը Բլումբերգին առաջարկել է դառնալ այդ պաշտոնում իր իրավահաջորդ: Մաքյլ Բլումբերգը Նյու Յորքի քաղաքապետ է հանդիսացել 2002-2013 թվականներին: Նրա կարողությունը գնահատվում է 31 միլիարդ դոլար: