Բաժիններ՝

Չինաստանը պլանավորել է երկաթուղային թունել կառուցել Էվերեստի տակ

The Guardian-ի փոխանցմամբ` Չինաստանը դիտարկում է անդրտիբեթյան երկաթուղին երկարաձգելու և երկիրը հարևան Նեպալի հետ միացնելու հնարավորությունը: Այդ մայրուղին պետք է անցնի Էվերեստի տակով, ինչն էլ պահանջում է թունել կառուցել աշխարհի ամենաբարձր լեռան տակ:

Չինաստանը Նեպալի խնդրանքով արդեն իսկ սկսել է այդ նախագծի իրագործման նախապատրաստական աշխատանքները: Հաղորդվում է, որ բարդ տեղանքի պատճառով սահմանափակվելու է գնացքների երթևեկելու արագությունը` 120 կմ/ժամ:

Նախորդ տասնամյակում կառուցվել է Ցինհայ-Տիբեթյան երկաթուղին, որը Տիբեթի հեռավոր շրջանները կապեց Չինաստանի մնացյալ հատվածի հետ: Ներկա դրությամբ երկաթուղու վերջնակետը գտնվում է Տիբեթի ինքնավար օկրուգի կենտրոն Լհասայում:

Երկաթուղին հանդիսանում է աշխարհի ամենաբարձրալեռնային երկաթուղին: Նրա մոտ 80 տոկոսը` ավելի քան 960 կիլոմետր, գտնվում է ծովի մակարդակից 4 կիլոմետր բարձրության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս