
Ուկրաինայի հինգ խոշորագույն վարկատուները հրաժարվել են ներել նրա պարտքը

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ` Ուկրաինայի մասնավոր վարկատուների կոմիտեն, որը միավորում է մոտ 10 միլիարդ դոլարի արժեթղթերի 5 խոշորագույն տերերին, դեմ է արտահայտվել պարտքի հիմնական մասի ներմանը:
Այս մասին նշված է կոմիտեի հայտարարությունում: Վարկատուների խորհրդատուի դերում հանդես է գալիս Blackstone Group International Partners, որի անունից էլ տարածվել է այդ հայտարարությունը: Դրանում նշված է, որ Ուկրաինան պետք է ստանա անհրաժեշտ լիկվիդայնություն, սակայն առանց պարտքի ներման:
Ներկա դրությամբ Ուկրաինայի ընդհանուր պարտքը գնահատվում է 50 միլիարդ դոլար, 2014 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 71 տոկոսը: Ուկրաինայի Ազգային բանկը կանխատեսում է, որ 2015 թվականին այն կհասնի ՀՆԱ-ի 93 տոկոսին: