«Քիմ Քարդաշյանից ակնկալիքներ թող ունենան նրանք, ովքեր շփվում, հարաբերվում են նրա հետ»

Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե Քիմ Քարդաշյանի ՀՀ այցելությունից ակնկալիքներ թող ունենան նրանք, ովքեր շփվում, հարաբերվում են նրա հետ: Նա նշեց, որ չի էլ ուզում, որ ուռճացվի այդ ամենը:

«Հայ է, եկել է իր հայրենիք, պետք չի ուրիշ երանգավորումներ տալ: Մոռանում են քայլի հիմնական թեման, ասում են, պետք է իր ճանաչվածությունը օգտագործել, բայց խնդիրը պետք է տեղափոխել անձնական, խիստ կոմպլեքսավորված դաշտից դուրս: Հիմա եկել է, իր հայրենիքն է, պտտվում է, կարող է մի օգտակար գործ էլ անի»,- ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե արժի՞ Քիմին ներգրավել պահանջատիրության գործընթացում, Ռուստամյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ , ինքն է որոշում, ի՞նչ պակաս պահանջող է որ»:

Տեսանյութեր

Լրահոս