Ինչպիսի՞ն են Կարեն Կարապետյանի և Արծվիկ Մինասյանի հարաբերությունները

«Իմ և վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները նորմալ հարաբերություններ են, նախարար-վարչապետ հարաբերություններ են, որի ընթացակարգերը նախատեսված են թե՛ նախագահի հրամանագրով, և թե՛ նաև Սահմանադրությամբ են ամրագրված։

Եթե կան բանավեճեր, այս կամ այն դրույթների վերաբերյալ տարբեր կարծիքներ, դա ոչ թե խոսում է անհամատեղելիության, այլ առավել արդյունավետ լուծումներ գտնելու ցանկության մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Ինչ վերաբերում է իր հետագա պաշտոնավարմանը, նախարարը նշեց, որ պաշտոնավարումը շարունակելու ցանկություն ունի.

«Ոլորտում հիմնարար փոփոխություններ անելու ցանկություն ևս ունեմ՝ թե կադրային, թե կառուցվածքային վերանայումների բազմաթիվ մեխանիզմներով։ Մայիսի 18-ից հետո պարզ կլինի՝ ինչպիսի կառավարություն է ձևավորվելու»։

Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031