Խաչիկ Մանուկյանը շարունակում է առճակատումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկների աղմուկը նույնքան աղմկոտ վերջաբան կունենա։ Այս պահի դրությամբ ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած ութնյակից՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան, առնվազն 5-ն ԱԺ առաջին նիստի ժամանակ կհայտարարեն մանդատը վայր դնելու մասին։

Երկուսի՝ Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Մանուկյանի՝ Աբրահամ Մանուկյանի որդու, հարցն է ներկա պահին վճռված, նրանք կանցնեն օրենսդիր աշխատանքի, քանի որ, ինչպես ԲՀԿ աղբյուրները հայտնեցին, իրենց «ճիշտ» են պահել՝ էքսցենտրիկ հայտարարություններ չեն արել ԿԸՀ ներկայացված 23 ինքնաբացարկի դիմումի առնչությամբ։

Ութնյակից առճակատումը շարունակում է միայն Խաչիկ Մանուկյանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031