ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունը ներկայումս ունի տեխնիկական խնդիրներ արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված: Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում:
Ս. Սաֆարյանը չի կարծում, թե Պուտինի այցելությունը Բաքու միայն սպորտային խաղին մասնակից լինելու նպատակ է հետապնդում. «Ռուսաստանը կրկին շարունակում է Ադրբեջանին հասկացնել, որ շուկայում առևտրատնտեսական հարաբերություններն ավելի կարող են խորանալ, եթե իհարկե Ադրբեջանը ընդունի որոշում միանալ ԵՏՄ-ին»:
Թբիլիսիի Բագեբի տարածքը պատուհասած սողանքը փակել է Վերե գետը, ինչը քաղաքում ստեղծել է ջրհեղեղի կրկնության վտանգ, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման թեման քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ շաբաթ օրը Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, լրագրողներին այսօր տեղեկացրել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մարդկանց թիվը, որոնք անհետ կորել են Թբիլիսիում ավերիչ երկրաշարժի հետևանքով, կրճատվել է մինչև 10-ի, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով Վրաստանի անվտանգության ու ճգնաժամերի վերահսկման պետական խորհրդի մամլո ծառայությանը:
Հունիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհված 4-րդ հայի անունը՝ Նանա Թիլիշվիլի-Եղիազարովա:
Ինչպես են Թբիլիսիում փողոցից որսում գետաձիուն:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը անիրական է անվանել վարկատուների եռյակի պահանջները, որոնք ցանկանում են Աթենքից հասնել բյուջետային ծախսերի կրճատման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մասին տեղեկությունը կզեկուցվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին լրագրողներին հայտնել է Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղաև Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է TASS-ը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիմել է թբիլիսցիներին՝ խնդրելով ավտոմեքենաներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Հավատում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հասնել կարգավորման, եթե արտաքին ուժերը, ինչպես Մոսկվան է, անհանգստություն չպատճառեն, բայց ես վախենում եմ, որ կողմերը չկարողանան հասնել կարգավորման քանի դեռ դրսի ուժերը խնդիրներ են առաջացնում, ուստի պարբերական լարվածության բռնկումները և բռնությունը կշարունակվեն »,- ասաց Փոլ Գոբլը:
«Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահի այցը և Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակը, կամ Ադրբեջանի միջազգային ասպարեզում ունեցած վարկը այս փուլում գոնե որևէ ազդեցություն ունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով»:
Թբիլիսիում էլեկտրաէներգիայի մատակարարումը, որն ընդհատվել էր նախօրեին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, ամբողջությամբ վերականգնվել է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով «Թելասի» էլեկտրաբաշխիչ ընկերությանը:
«Մենք ցավակցություն ենք հայտնում վերջին երկուն օրերին հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժածներին ու զոհերին»,-ասված է հայտարարության մեջ:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում բոլոր պատգամավորները բողոքեցին, որ ՀՀ կառավարությունը 24-ժամյա ռեժիմով խորհրդարան է բերել թվով 25 նախագիծ, որոնք մանրամասն քննարկման կարիք ունեն:
«Իհարկե, տարիներ առաջ չէին կարող պատկերացնել, որ Բաքուն այս աստիճան համառ և անկառավարելի կդառնա: Տեսանելի է, որ Բաքուն միանգամայն այլ նպատակներ է ծառայեցնում»:
Թբիլիսիի կենդանաբանական այգու Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ կենդանաբանական այգում պահվող Գրանդ փղիկի հետ ամեն ինչ կարգին է:
«Թալիբան» աֆղանական շարժման առավել ամենավտանգավոր դաշտային հրամանատարներից մեկը՝ Միր Ահմադ Գուլ Հաշմին սպանվել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Փեշավար նահանգում, հայտնում է Express Tribune-ը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչ Զաբուիլլա Մուջահիդին:
Թբիլիսիի կենտրոնում՝ Մելիքաշվիլի փողոցի ու Ճավճավաձե պողոտայի ճանապարհի մի հատվածը փլուզվել է, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Այսօր Ազգային ժողովը՝ ՀՀ կառավարության առաջարկով, գումարել է արտահերթ նստաշրջան: Նախքան օրակարգին անցնելը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցություն հայտնեց Վրաստանում տեղի ունեցած ջրհեղեղի ու դրա զոհերի կապակացությամբ:
ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել տարբեր երկրների կառավարություններին կասեցնել մանիպուլյացիաները ԶԼՄ-ներում՝ կախված Ուկրաինայում կոնֆլիկտի լուսաբանման հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ:
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Facebook-յան իր էջում շնորհակալություն է հայտնել Հայ իրավաբանական միությանը (Armenian Bar Association) իր հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հիշատակը հարգելու համար: Աստղը նաև մի քանի լուսանկար է տեղադրել իր էջում:
Վրաստանի կառավարության հրամանով՝ հունիսի 15-ը Թբիլիսիում ոչ աշխատանքային օր է հայտարարվել: Այս մասին որոշում է կայացրել Վրաստանի կառավարությունը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանը թույլատրել է երկրից հեռանալ շուրջ 10 ամիս Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը ապաստանած իրավապաշտպան Էմին Հուսեյնովին, հայտնում է contact.az-ը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։
Նյութական վնասը, որը տարերային աղետը հասցրել էր Թբիլիսիին, կազմում է մոտավորապես 40 մլն լարիի վնաս:
Վրաստանը կարող է ինքնուրույն հաղթահարել ջրհեղեղի հետևանքները, երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
ՀՀ ՏԿ և ԱԻն ՃԿԱ կենտրոնից կապ է հաստատավել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցին, որ կա ութ զոհ, որոնցից մեկը փրկարար է, ութ անհայտ կորած, տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ: