Դեսպան Սմբատյանը Բերգշտրասե մարզի իշխանությունների հետ համագործակցության հարցեր է քննարկել

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հեսենում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերայի ուղեկցությամբ այցելել է ԳԴՀ Հեսեն երկրամասի Բերգշտրասե մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մարզային խորհրդի նախագահ Քրիստիան Էնգելհարդտի հրավերով դեսպան Սմբատյանը շրջայց կատարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընգրկված Լորշ վանքում: Նշյալ վանքի և Գեղարդի վանքային համալիրի միջև 2002 թվականին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Այցելության շրջանակներում դեսպան Սմբատյանը մարզի իշխանությունների հետ քննարկեց հայ-գերմանական մշակութային, տնտեսական գիտակրթական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ապակենտրոնացված համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031