Ո՞վ կամ ովքե՞ր են տալու «միջազգային երաշխիք»՝ կոնկրետ ո՞ր կազմակերպությունը, կառույցը… «Հրապարակ»

«Ընդամենն օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը ԼՂ հարցում բանակցային գործընթացի շարունակման համար առաջ է քաշել երեք նախապայման միջազգային հանրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն ունի մանդատ՝ զբաղվելու այս հակամարտության կարգավորման գործով՝
ա. հրադադարի պահպանման վերահսկողության եւ հետաքննության միջազգային մեխանիզմի տեղակայում,
բ. հրադադարի խախտումների վերաբերյալ հասցեական հայտարարությունների հնչեցում,
գ. ԼՂ-ի վրա Բաքվի չհարձակման միջազգային երաշխիքներ։

Այս երեք նախապայմաններն էլ, ըստ էության, ոչ միայն անհրաժեշտ են, այլ նաեւ կենսականորեն պարտադիր, եթե կա ցանկություն եւ կամք՝ միջազգային հանրության կողմից այս հակամարտությունը լուծելու։

Սակայն եթե երկու նախապայմանների հարցում ամեն ինչ, կարելի է ասել, նորմալ է եւ առարկայական, ապա երրորդ նախապայմանի հետ կապված՝ որոշակի խնդիրներ կան, գոնե մեր պատկերացումներով, քանի որ անհասկանալի են այս նախապայմանի մի շարք բաղադրիչներն ու ասպեկտները։

Նախ՝ ինչ է հասկացվում «միջազգային երաշխիք»-ի կապակցությամբ, երկրորդ՝ ո՞վ կամ ովքե՞ր են տալու այդ երաշխիքները՝ կոնկրետ ո՞ր կազմակերպությունը, կառույցը, պետությունը, պետությունների խումբը կամ դաշինքը։ Երրորդ՝ ի՞նչ իրավասությամբ են տրվելու այդ միջազգային երաշխիքները, եթե ընդունենք, որ միջազգային հանրությունը գտավ այդ օղակը, որը կարող է տալ դա։

Չորրորդ՝ ինչպե՞ս են իրականացվելու այդ երաշխիքների կայունության եւ մյուս բաղադրիչների վերահսկողությունն ու մոնիտորինգը եւ բալանսավորումը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի փոփոխությունների սրընթացությունն ու որոշակի ֆակտորների առկայությունը, ինչպիսիք են, ասենք, ադրբեջանական նավթն ու խավիարը եւ այլն։ Հասկանալի է, որ մտահոգությունների այս շարքը կարելի է նաեւ շարունակել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս