Ադրբեջանում հուղարկավորվել է ևս մեկ սպանված զինծառայող. Ռազմինֆո
Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյուքնում Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով երեկ` մայիսի 1-ին, հայ-ադրբեջանական շփման գծի Թարթառի հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, ում այսօր հուղարկավորել են Բաքվի Սաբունչու շրջանի գերեզմանատանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և լրատվամիջոցները դեռևս որևէ տեղեկություն չեն հայտնել զինծառայողի մահվան մասին:
Թարմացում․ Զինծառայողի սպանության լուրն ավելի ուշ հայտնել է նաև է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը։ Ըստ նշված լրատվակայքի տվյալների՝ 1996 թ․ ծնված Մեմմեդով Էլմար Իլհամ օղլուն (Məmmədov Elmar İlham oğlu) սպանվել է «հայկական գնդակից»։
Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլմար Մամմեդով. ենթադրաբար սպանվել է 2016-ի մայիսի 1-ին, հուղարկավորվել` մայիսի 2-ին
Սպանված զինծառայկողի անունը Էլմար է, իսկ ազգանունը նախնական տեղեկություններով Մամմեդով: Նշվում է, որ զինծառայողը ծառայության է մեկնել անցյալ տարի, սակայն համազգեստով նկարներից մեկում երևում է, որ 2015-ին զինծառայողն արդեն պետք է զորացրվեր: Ենթադրվում է, որ սպանվածը կարող էր լինել նաև պայմանագրային: Տեղեկությունները դեռևս հստակեցվում են:
Հատկանշական է, որ, չնայած զինծառայողի թաղման նկարներին, որոնցում երևում են նաև Սաբունչիի շրջանի ադմինիստացիայի կողմից տեղադրված ծաղկեպսակներ, զինծառայողի մահվան մասին մինչ այժ որևէ տեղեկություն, բացի սոցցանցային գրառումներից, չի հաջողվել հայտնաբերել:
Կայքը հիշեցնում է, որ 2016-ի ապրիլյան մարտերի ընթացքում ադրբեջանական կողմի սպանված զինծառայողների մասին տվյալներ հայտնում էր ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող, գերմանաբնակ ադրբեջանցի բլոգգեր Հաբիբ Աբդուլլաևը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջինիս պաշտոնապես մեղադրեց «պետական գաղտնիք» տարածելու համար հրահանգելով «զերծ մնալ նման տեղեկություններ» տարածելուց: Իսկ լրատվակայքի` Ադրբեջանում եղած անձնակազմի դեմ հարուցվել է քրեական գործ: